Եղիսաբեթ II

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եղիսաբեթ II
Queen Elizabeth II on 3 June 2019.jpg
Ծնվել է՝ապրիլի 21, 1926(1926-04-21)[1][2][3][4][5][6][7][8] (94 տարեկան)
ԾննդավայրՄայֆեր, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[9]
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
ՏոհմՎինձորների դինաստիա[9] և Բրիտանական թագավորական ընտանիք
միապետ
ՀայրՋորջ VI[9][10]
ՄայրԵղիսաբեթ Բոուզ-Լայոն[9][10]
ԵրեխաներՉարլզ, Ուելսի արքայազն[11][10], Աննա[11][7][10], Էնդրյու, Յորքի դուքս[11][7][10] և Ուելսի կոմս Էդվարդ[11][7][10]
ՀավատքԱնգլիկան եկեղեցի[12]
ՊարգևներՊատվո լեգեոնի Մեծ խաչի ասպետ, Մեծ Խաչի ասպետ՝ «Իտալիայի Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» Մեծ ժապավենով, Տոմիսլավ արքայի օրդեն, Սպիտակ Արծվի շքանշան, Սպիտակ առյուծի շքանշանի շղթա, Ոսկե գեղմի շքանշանի ասպետ, Order of the Crown of India?, Կապիչի շքանշան, Սուրբ Օլաֆի շքանշանի շղթայով Մեծ խաչի ասպետ, Նանսենի մրցանակ, Ճանաչման Խաչ, Երեք աստղի շքանշան, 1-ին կարգ, «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ, Ռումինիայի Աստղի շքանշանի շղթա, Լեհաստանի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի Մեծ խաչի ասպետ, Նիդեռլանդական առյուծի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Մարիաննա հողի Խաչի շքանշանի շղթա, Իսլանդական բազեի շքանշանի Մեծ խաչ շղթայով, Լեոպոլդի շքանշանի Մեծ խաչ, Հարավային Խաչի շքանշանի Մեծ խաչ, Վիտաուտաս Մեծի շքանշան ոսկե շղթայով, Տարվա մարդ՝ ըստ Թայմ ամսագրի, Ազատության շքանղան, Նեղոսի շքանշան, Հարավսլավական մեծ աստղի շքանշան, Թագավորական վիկտորիանական շղթա, Գերագույն արևի շքանշան, Defence Medal?, War Medal 1939–1945?, Գեորգ VI-ի թագադրական մեդալ, The Royal Family Order of King George VI of the United Kingdom?, Մուգունխվա շքանշան, «Բացառիկ ծառայությունների համար» շքանշան, Գանայի Աստղի շքանշան, Xirka Ġieħ ir-Repubblika?, Order of the Golden Heart of Kenya?, Թագավորության թագի շքանշան, Գամբիայի Հանրապետության շքանշան, Բրունեյի թագավորական ընտանիքի շքանշան, Royal Family Order of the Crown of Brunei?, Order of Kuwait?, Darjah Utama Temasek?, Order of the Niger?, National Order of Niger?, Արիության շքանշան, Grand Cordon of the National Order of the Leopard?, Order of Independence?, Հանրապետության շքանշան, «Ինդոնեզիայի Հանրապետության աստղ» շքանշան, Կոտ դ’Իվուարի Ազգային շքանշան, Աֆրիկայի աստղի շքանշան, Լիբերիայի պիոներների շքանշան, Մերիթի Ազգային շքանշան, Անկախության շքանշան, Grand Cross of the National Order of the Lion?, Բարեգորձության շքանշան, Օյասվի Ռայանյայի շքանշան, Order of Oman?, Հորդանանի աստղի շքանշան, Աբդուլազիզ ալ-Սաուդի շքանշան, ալ Հուսեյն իբն Ալի շքանշան, Order of Pahlavi?, Սուրբ Օլգայի և Սոֆիայի թագավորական դինաստիայի շքանշան, Բարեհուսո շքանշանի հատուկ կարգ, Grand Cross of the Sash of the Three Orders?, Նասսաուի «Ոսկե առյուծ» շքանշան, Մալիի Ազգային շքանշանի Մեծ խաչի ասպետ, Մանուել Ամադոր Գեռերոյի շքանշան, Սողոմոնի շքանշան, Հասարակածային աստղի շքանշան, Վաստակի շքանշան, Order of Merit for Distinguished Services?, Ոսկե գեղմի շքանշան, Կրկնակի սպիտակ խաչի շքանշան առաջին դասի, Order of the Royal House of Chakri?, Grand Collar of the Military Order of the Tower and Sword?, Սերովբեների արքայական շքանշան, Կառլոս III-ի շքանշանի Մեծ խաչի ասպետ, Բոյակայի շքանշան, Թուրքիայի Հանրապետության շքանշան, Order of Mubarak the Great?, Ռումինիայի սոցիալիստական հանրապետության աստղի շքանշան, Ֆինլանդիայի Սպիտակ վարդ շքանշանի Մեծ խաչ, Ալբերտի մեդալ, Փղի շքանշան, Քրիզանթեմի բարձրագույն շքանշան շղթայով, «Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հանդեպ ունեցած վաստակի համար» հատուկ աստիճանի շքանշանի Մեծ Խաչ, «Ավստրիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» պատվո նշանի մեծ աստղ և Սանտյագոյի շքանշանի մեծ շղթա
ՍտորագրությունSignature of Elizabeth II.jpg

Եղիսաբեթ II,[13] (ուրիշ կերպ` Էլիզաբեթ Բ; անգլ.՝ HM Queen Elizabeth II, Elizabeth Alexandra Mary Windsor, ապրիլի 21, 1926(1926-04-21)[1][2][3][4][5][6][7][8], Մայֆեր, Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն[9]), 1952 թվականից մինչ այսօր Մեծ Բրիտանիայի իշխող թագուհի և պետության գլուխ։ Նաև հանդիսանում է Ազգերի Բրիտանական Համագործակցության 15 երկրների թագուհի, Անգլիական եկեղեցու գլուխ, Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն հրամանատար, գնդապետ։ 1953 թվականի մայիսի 29-ից առ 1961 թվականի մայիսի 31Հարավային Աֆրիկայի թագուհին էր։ Նա սերում է Վինձորների դինաստիայից։ Գահ է բարձրացել 1952 թվականի փետրվարի 6-ին, թագադրվել է 1953 թվականի հունիսի 2-ին հոր՝ Ջորջ VI թագավորի մահից հետո։ Ամենաերկար գահակալող միապետն է Մեծ Բրիտանիայի պատմության մեջ[14][15]։ 2015 թվականի հունվարի 24-ից հանդիսանում է աշխարհում ամենաերկար գործող միապետը՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ Իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի մահից հետո։

Նրա գահակալման ընթացքում է ավարտվել ապագաղութացումը, որը նշանավորվեց բրիտանական կայսրության վերջնական փլուզմամբ և վերջինիս փոխակերպումը Միացյալ Թագավորության։ Այս ընթացքը ներառում է նաև բազմաթիվ այլ իրադարձություններ, ինչպիսիք են երկարատև էթնո-քաղաքական հակամարտությունը Հյուսիսային Իռլանդիայի հետ, Ֆոլկլենդյան պատերազմը, պատերազմները Իրաքում և Աֆղանստանում։

Իր գահակալման ողջ ընթացքում թագուհին մեկ անգամ չէ որ ենթարկվել է քննադատության, և ոչ միայն միապետության վերացման կողմնակիցների կողմից, այլև հասարակության և բրիտանական զանգվածային լրատվամիջոցների կողմից։ Սակայն Եղիսաբեթ II-ը կարողացավ բարձր պահպանել բրիտանական միապետության հեղինակությունը և իր ժողովրդականությունը։

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիսաբեթ II-ը արքայազն Ալբերտի՝ Յորքյան հերցոգ (հետագայում թագավոր Ջորջ VI-ի, 1895-1952 թվականներ) և լեդի Եղիսաբեթ Բոուզ-Լայոնի (1900-2002) ավագ դուստրն է։ Հայրական պապը՝ թագավոր Ջորջ V-ը (1865-1936 թվականներ) և տատը թագուհի Մարիան է՝ Թեքյան արքայադուստր (1867-1953 թվականներ)։ Մայրական պապը՝ Քլոուդ Ջորջ Բոուզ-Լայոն, կոմս Սթրաթմուրը (1867-1953 թվականներ) և տատը Սեսիլիա Նինա Բոուզ-Լայոնն է (1862-1938 թվականներ)։

Արքայադուստր Եղիսաբեթը երեք տարեկան հասակում

Արքայադուստր Եղիսաբեթ Ալեքսանդրա Մարիան ծնվել է Լոնդոնի Մեյֆեր թաղամասում, կոմս Սթրաթմուրի Բարթոն Սթրիթի առանձնատանը։ Այժմ առանձնատունը այլևս գոյություն չունի, իսկ տեղում դրված է հուշատախտակ[16]։ Իր անունը ստացել է ի պատիվ մոր Եղիսաբեթի, տատի՝ Մարիայի և մեծ տատի՝ Ալեքսանդրայի։ Մկրտվել է մայիսի 25-ին Բուքինգհեմյան պալատի մատուռում, որը պատերազմի տարիներին ավերվել է։

1930 թվականին ծնվել է միակ քույրը՝ արքայադուստր Մարգարեթը։

Եղիսաբեթը լավ տնային կրթություն է ստացել, հիմնականում հումանիտար ուղղվածությամբ, ուսումնասիրել է բրիտանական սահմանադրության պատմություն, իրավագիտություն, կրոնի պատմություն, արվեստի պատմություն, ինչպես նաև ֆրանսերեն։ Երիտասարդ հասակից հետաքրքրվել է ձիերով և զբաղվել է ձիավարությամբ[17]:

Արքայադուստր Եղիսաբեթը յոթ տարեկան հասակում։

Ծնունդից հետո Եղիսաբեթը դարձավ Յորքյան արքայադուստր և երրորդը գահի ժառանգորդների ցանկում՝ հորեղբայր էդուարդից՝ Ուելսյան արքայազն (ապագա թագավոր Էդուարդ VIII) և հորից հետո։ Ի սկզբանե Եղիսաբեթը չէր հանդիսանում գահի իրական հավակնորդ, քանի որ արքայազն Էդուարդը շատ երիտասարդ էր և պետք է ամուսնանար և երեխաներ ունենար։ Սակայն 1936 թվականին, հոր՝ Ջորջ V-ի մահից հետո արքայազն Էդուարդը ստիպված էր հրաժարվել գահից։ Թագավոր դարձավ արքայազն Ալբերտը (Ջորջ VI), իսկ տասնամյա Եղիսաբեթը դարձավ թագաժառանգ և ծնողների հետ Քենսինգտթոնից տեղափոխվեց Բուքինգհեմյան պալատ։

Երբ սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը, Եղիսաբեթը 13 տարեկան էր։ Առաջին անգամ, 1940 թվականի հոկտեմբերի 13-ն, նա հանդես եկավ ռադիոյով՝ իր խոսքը հղելով պատերազմից տուժած երեխաներին[18]։ 1945 թվականի փետրվարին Եղիսաբեթը միացավ կանանց ինքնապաշտպանական շարքերին և վերապատրաստվեց որպես շտապօգնության մեքենայի վարորդ-մեխանիկ՝ ստանալով լեյտենանտի կոչում[19]։ Նրա պատերազմական գործունեությունը տևեց հինգ ամիս։

1947 թվականին, Եղիսաբեթը ծնողների հետ Աֆրիկա ուղևորության ժամանակ[20], իր 21-ամյակի կապակցությամբ, ռադիոյով ելույթ ունենալիս, հանդիսավոր խոստանում է իր կյանքը նվիրել բրիտանական կայսրությանը ծառայելուն[17]։

Նույն տարում 21-ամյա Եղիսաբեթը ամուսնանում է 26-ամյա Ֆիլիպ Մաունթբեթենի հետ, որը բրիտանական նավատորմի սպա էր, հունական և դանիական թագավորական ընտանիքների անդամ, Վիկտորյա թագուհու ծոռը։ Նրանք ծանոթացել են 1939 թվականին, իսկ սիրահարվել՝ 1943 թվականին, Եղիսաբեթի Դորտմունդի ծովային քոլեջ այցելության ժամանակ, որտեղ սովորում էր Ֆիլիպը[20]։

Արքայադստեր հետ ամուսնության նախօրեին Ֆիլիպը ստացավ Էդինբուրգյան հերցոգ տիտղոսը։

Մեկ տարի անց` 1948 թվականին, ծնվեց նրանց առաջնեկը՝ արքայազն Չարլզը[20], իսկ 1950 թվականի օգոստոսի 15-ին՝ դուստրը՝ արքայադուստր Աննան[20]։

Մեծ Բրիտանիայի թագուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագադրում և գահակալման սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիսաբեթ II-ը և Ֆիլիպը թագադրումից հետո

Երբ 1952 թվականի փետրվարի 6-ին մահանում է Ջորջ VI թագավորը, Եղիսաբեթ II-ը հռչակվում է Մեծ Բրիտանիայի թագուհի։ Այդ ժամանակ նա ամուսնու հետ հանգստանում էր Քենիայում[21]։ Եղիսաբեթ II-ի թագադրման արարողությունը տեղի է ունեցել 1953 թվականի հունիսի 2-ին Վեսթմինսթերյան աբբայությունում[22]։ Այն բրիտանական միապետության առաջին թագադրումն էր, որը ցուցադրվել է հեռուստատեսությամբ և այդ երևույթը նպաստել է հեռուստատեսության ժողովրդականության բարձրացմանը[23]։

1953-1954 թվականներին թագուհին կատարել է վեցամսյա շրջայց բրիտանական կայսրության միությունում, բրիտանական գաղութներում և աշխարհի այլ երկրներում։ Եղիսաբեթ II-ը Ավստրալիա և Նոր Զելանդիա այցելած առաջին միապետն է[22]։

Թագադրումից հետո

1950-ական թվականների երկրորդ կես, 1990-ական թվականների սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

1957 թվականին, վարչապետ սըր Էնթոնի Իդենի հրաժարականից հետո, Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրության հստակ կանոնների բացակայության արդյունքում, Եղիսաբեթ II-ի վրա դրվեց կառավարվության ղեկավարի թեկնածուի նշանակումը պահպանողականներից։ Կուսակցության հեղինակավոր անդամների և նախկին վարչապետ Չերչիլի հետ խորհրդակցելուց հետո, կառավարության ղեկավար նշանակվեց 63-ամյա Հարոլդ Մաքմիլանը[24]։

Նույն թվականին, առաջին անգամ, Եղիսաբեթը այց կատարեց Միացյալ Նահանգներ[24] և Կանադա, որպես կանադայի թագուհի[25]։

Նույն թվականին, առաջին անգամ, ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում[26], ներկա գտնվեց Կանադայի խորհրդարանի նստաշրջանի բացմանը (պատմության մեջ առաջին անգամ բրիտանական միապետի մասնակցությամբ)։

Նա առաջին միապետն էր, որ 1957 թվականի դեկտեմբերի 25-ին հեռուստացույցով շնորհավորեց իր հպատակներին Ծննդյան տոների կապակցությամբ[27]։

1961 թվականին այցելություն կատարեց Կիպրոս, Վատիկան, Հնդկաստան, Նեպալ, Իրան և Գանա[28]։

1960 թվականին ծնվեց թագուհու երկրորդ որդին՝արքայազն Էնդրյուն, իսկ 1964 թվականին՝ երրորդը՝ արքայազն Էդուարդը[20]։

1963 թվականին վարչապետ Մաքմիլանի հրաժարականից հետո, նրա խորհրդով, Եղիսաբեթ II-ը վարչապետ նշանակեց Ալեքսանդր Դուգլաս-Հյումին[29]։

1969 թվականին BBC-ն նկարահանել է վավերագրական ֆիլմ Վինձորների մասին՝ «Թագավորական ընտանիքը»[30]։

1974 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ճգնաժամ էր հասունացած, որի արդյունքում կուսակցություններից ոչ մեկը չի ստանում ձայների մեծամասնությունը։ Չնայած ձայների առավելագույն բաժինը ստացել էր Պահպանողական կուսակցությունը, վարչապետ նշանակվեց Լեյբորիստական կուսակցությության առաջնորդ Հարոլդ Վիլսոնը[31]։ Հաջորդ տարի Ավստրալիայում քաղաքական ճգնաժամի արդյունքում Եղիսաբեթ II-ը հրաժարվեց բեկանել գեներալ-նահանգապետ Ջոն Քերի հրամանը վարչապետ Գաֆ Ուիթլեմի հրաժարականի վերաբերյալ։

1976 թվականին Մոնրեալում (որպես Կանադայի թագուհի) Եղիսաբեթ II-ը հանդիսավորությամբ բացեց XXI ամառային օլիմպիական խաղերը։

1977 թվականին մեծ շուքով նշվեց Եղիսաբեթ II-ի գահակալման 25-ամյակը, նրա պատվին բազմաթիվ հանդիսավոր արարողություններ անցկացվեցին ողջ Միացյալ Թագավորությունում[32]։

1970-1980-ական թվականներին թագավորական ընտանիքը ենթարկվեց մի շարք հարձակումների։ Մասնավորապես 1979 թվականին «Իռլանդիայի հանրապետական բանակ»-ի ահաբեկիչների կողմից սպանվեց արքայազն Ֆիլիպի քեռի՝ ազդեցիկ պետական գործիչ լորդ Լուի Մաունթբաթենը[33]։ Իսկ 1981 թվականին, թագուհու «պաշտոնական ծննդյան օրվա» կապակցությամբ կազմակերպված զինվորական շքերթի ժամանակ, անհաջող մահափորձ է կատարվել Եղիսաբեթ II-ի նկատմամբ։

1981 թվականին կայացավ թագուհու ավագ որդու՝ արքայազն Չարլզի և Դիաննա Սփենսերի[34] հարսանիքը, որը հետագայում լուրջ խնդիրների առիթ հանդիսացավ թագավորական ընտանիքի համար։

1982 թվականին Կանադայի սահմանադրության փոփոխությամբ Մեծ Բրիտանիան կորցրեց իր դերը կանադական գործերում, սակայն թագուհին պաշտոնապես մնաց որպես Կանադական պետության գլուխ[35]։ Նույն թվականին տեղի ունեցավ, վերջին 450 տարվա մեջ առաջին անգամ, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ի այցը Մեծ Բրիտանիա, որին անձամբ դիմավորեց անգլիական եկեղեցու գլուխ Եղիսաբեթ II-ը[22]։

1991 թվականին Եղիսաբեթը դարձավ բրիտանական առաջին միապետը, որը հանդես եկավ ԱՄՆկոնգրեսի համատեղ նիստում[36]։

1990-ական թվականների սկիզբ - 2000-ական թվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականը «սարսափելի տարի» էր Եղիսաբեթ II-ի համար։ Արքայազն Էնդրյուն և արքայադուստր Աննան ամուսնալուծվեցին, իսկ արքայազն Չարլզը բաժանվեց արքայադուստր Դիանայից։ Վինձորյան ամրոցը խիստ վնասվեց հրդեհից, թագուհու վրա դրվեց եկամտահարկի վճարման պարտականությունը, արքունիքի ֆինանսավորումը զգալիորեն կրճատվեց[37]։

1996 թվականին թագուհու պնդմամբ ստորագրվեց արքայազն Չարլզի և արքայադուստր Դիանայի ամուսնալուծությունը, իսկ մեկ տարի անց Փարիզում Դիանան մահացավ ողբերգական անվտովթարի պատճառով։ Սա մեծ ցնցում էր ոչ միայն արքայական ընտանիքի, այլև միլիոնավոր հասարակ մարդկանց համար։ Զսպվածության և որևէ արձագանքի բացակայության համար անմիջապես քննադատություններ հնչեցին թագուհու հասցեին[38]։

1997 թվականին արքայական «Բրիտանիա» զբոսանավը դուրս գրվեց նավատորմի կազմից և տեղափոխվեց Լեյթ նավահանգիստ, իսկ վարչապետ Թոնի Բլեերը հրաժարվեց թագուհուն նոր զբոսանավ տրամադրել, չնայած նոր զբոսանավ տրամադրել խոստացվել էր դեռ նախկին վարչապետ Ջոն Մեյջորի կողմից[39]։

2002 թվականին լրացավ թագուհու գահակալման 50-ամյակը, որը նշվեց մեծ շուքով։ Նույն տարում մահացան թագուհու քույրը՝ արքայադուստր Մարգարեթը[40] և թագուհու մայրը՝ Եղիսաբեթ Բոուզ-Լայոնը[41]։

2008 թվականին, առաջին անգամ պատմության մեջ, անգլիկան եկեղեցին, որի գլուխը հանդիսանում է Եղիսաբեթ II-ը, «Ավագ հինգշաբթի» օրվա պատարագը, որին սովորաբար մասնակցում է իշխող միապետը, անցկացրեց Անգլիայից կամ Ուելսից դուրս՝ Հյուսիսային Իռլանդիայի Արմա քաղաքում։

Արդի ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին թագուհին երկրորդ անգամ մասնակցեց ՄԱԿգլխավոր ասամբլեայի նստաշրջանին։ Եղիսաբեթ II-ին ներկայացնելիս ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը նրան անվանեց «մեր դարաշրջանի փրկարար խարիսխ»[42]։

2011 թվականին, առաջին անգամ, կայացավ Եղիսաբեթ II-ի պաշտոնական այցը անկախ Իռլանդիայի Հանրապետություն[43]։ Նույն տարում տեղի ունեցավ արքայազն Ուիլյամի՝ թագուհու թոռան և Քեյթ Միդլթոնի հարսանյաց հանդեսը[44]։

2012 թվականի Լոնդոնում անցկացվեցին 30-րդ օլիմպիական խաղերը, որի բացումը կատարեց Եղիսաբեթ II-ը[45]: Ինչպես նաև փոփոխվեց բրիտանական գահի իրավահաջորդության կարգը, որով տղամարդ թագաժառանգները կորցնում են գերակայությունը կին թագաժառանգների նկատմամբ[46]։ Նույն տարում Մեծ Բրիտանիայում նշվեց թագուհու գահակալման 60-ամյակը, որը տեղի ունեցավ հունիսի 3-4-ը [47]։

Հունիսի 3-ին Թեմզա գետի վրա տեղի ունեցավ ջրային շքերթ, որին մասնակցում էին հազարից ավել նավեր և նավակներ։

Հունիսի 4-ին Բուկինհեմյան պալատի առջև տեղի ունեցավ համերգ, որին մասնակցում էին այնպիսի աստղեր, ինչպիսիք են Փոլ ՄաքՔարտնին, Ռոբի Ուիլյամսը, Էլթոն Ջոնը, Գրեյս Ջոնսը, Սթիվի Ուանդերը, Էնի Լենոքսը, Թոմ Ջոնսը և այլք։ Երեկոյի կազմակերպիչն էր «Take That» խմբի մենակատար Գարի Բարլոուն։

2013 թվականին Եղիսաբեթ II-ը, 40 տարվա մեջ առաջին անգամ, հրաժարվեց մեկնել Շրի Լանկա, մասնակցելու բրիտանական համագործակցության երկրների գագաթնաժողովին։ Բրիտանիան ներկայացրեց արքայազն Չարլզը, որը վկայում է թագուհու լիազորությունների աստիճանական փոխանցումը որդուն[48]։

2010 թվականը նշանավորվեց մի շարք կանոնակարգերի ընդունմամբ, որով բրիտանական միապետությունը զրկվում էին մի շարք լիազորություններից։ 2015 թվականին ուժի մեջ մտավ խորհրդարանի նոր օրենքը, որով սահմանվում էր խորհրդարանի աշխատանքի ժամկետները և հերթական ընտրությունների օրը, ինչն էլ խոսում էր այն մասին, որ թագուհին զրկված էր խորհրդարանը ցրելու իրավունքից[49]։

Դերը հասարակական և քաղաքական կյանքում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Բրիտանական խորհրդարանական միապետության ավանդույթի՝ Եղիսաբեթ II-ը ունի հիմնականում ներկայացուցչական գործառույթ, և գրեթե ոչ մի ազդեցություն երկրի կառավարման գործում։ Սակայն իր կառավարման օրոք հաջողությամբ է պահում Բրիտանական միապետության հեղինակությունը։ Նրա պարտականությունները ներառում են դիվանագիտական այցելություններ տարբեր երկրներ, բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ (հատկապես վարչապետի), դեսպանների ընդունելություններ, խորհրդարանին ուղղված ամենամյա ուղերձի ընթերցումը, պարգևների հանձնում և այլն[50]։ Ինչպես նաև թագուհին ամեն օր կարդում է բրիտանական առավել կարևոր լրագրերը և ծառաների օգնությամբ պատասխանում նամակների որոշ մասին, որոնք նա ստանում է ամեն օր ահռելի քանակությամբ (օրական 200-300 հատ)։ Միևնույն ժամանակ կա մի պրակտիկա, որ ամեն օր կարդում են պատահական սկզբունքով ընտրված մի քանի նամակ, որի պատասխանը անձամբ թելադրում է թագուհին[51]։ Բացի այդ կան նաև հպատակների հետ շփման այլ ձևեր։ Օրինակ 1956 թվականից թագուհու և նրա ամուսնու կողմից կազմակերպվում են փոքրիկ ոչ պաշտոնական ճաշկերույթներ ճանաչված մարդկանց հետ (սովորաբար մասնակցում են 6-8 հյուրեր և 2 պալատականներ)[52]։ Ընդհանրապես Եղիսաբեթ II-ի օրոք հաղորդակցումը միապետի և հպատակների հետ ավելի բազմազան է դարձել, քան իր նախորդների, կապված տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ։ Հենց Եղիսաբեթ II-ի օրոք ստեղծվեցին բրիտանական կայսրության ֆեյսբուքյան, թվիթերյան, ինստագրամի և յութուբյան էջերը, ինչպես նաև պաշտոնական կայքը[53]։ Միաժամանակ հպատակների հետ հաղորդակցման այն ձևերը, որոնք հաստատվել են նախկին միապետերի օրոք նույնպես պահպանվել են։ 1860 թվականից գոյություն ունի թեյախմության ավանդույթ, որը տեղի է ունենում Բուքինգհեմյան պալատի այգում, որի հյուրերը ընտրվում են տարբեր բարեգործական և հասարակական կազմակերպությունների կողմից պատահականության սկզբունքով[54]։ Այս թեյախմությունների ժամանակ թագուհին ազատ շփվում է հյուրերի հետ։

Եղիսաբեթ II-ը պահպանել է միապետի պարտադիր հանդիպումների պրակտիկան վարչապետի հետ, որը տեղի է ունենում ամեն երեքշաբթի երեկոյան ժամը 6-ին՝ զրույցի և կարծիքների փոխանակման նպատակով[55]։ Այս հանդիպումների բովանդակությունը չի հրապարակվում և գրառումներ չի իրականացվում[56]։ Եթե ամենշաբաթյա պարտադիր հանդիպումը տեղի չի ունենում, ապա նրանք հաղորդակցվում են հատուկ հատկացված հեռախոսագծի միջոցով, որը պաշտպանված է գաղտնալսումից[57]։

Հավանաբար այս հանդիպումները կարևոր նշանակություն ունեն որոշումների կայացման գործում։ Մարգարետ Թետչերը իր հուշագրություններում գրել է այդ հանդիպումների մասին․

Aquote1.png Յուրաքանչյուր ոք, ով կմտածի թե այս հանդիպումները ձևականություն կամ սոցիալական պայմանականություն են, խորապես սխալվում են։ Իրականում նրանք անցնում են հանգիստ և գործնական միջավայրում և Ձերդ գերազանցությունը միշտ ցուցաբերում է խնդիրը ամբողջությամբ ընկալելու իր մեծ փորձը:
- Մարգարետ Թետչեր, «Ճանապարհ դեպի տերություն», 1997 թվական
Aquote2.png


Թագուհին տեղեկացված է ավելի շատ հարցերում, քան թվում է առաջին հայացքից։ Բացի այդ թագուհին ունի մշտական հանդիպումներ այլ նախարարների և կայսրության այլ վարչապետների հետ, երբ նրանք այցով գտնվում են Մեծ Բրիտանիայում։ Ինչպես նաև Շոտլանդիա այցի ժամանակ թագուհին հանդիպում է Շոտլանդիայի առաջին նախարարի հետ։ Բրիտանական նախարարությունները և դիվանագիտական ներկայացուցչությունները պարբերաբար հաշվետվություններ են ներկայացնում թագուհուն։

Իր պաշտոնավարման ընթացքում թագուհին պատշաճ հարաբերություններ է պահպանել բոլոր վարչապետների հետ։ Սակայն նա միշտ հավատարիմ է մնացել անգլիական թագավորական ավանդույթներին, բարձր մնալով քաղաքական պայքարից։ Ինչպես սահմանադրական միապետ, Եղիսաբեթ II-ը չպետք է հրապարակավ արտահայտի իր քաղաքական համակրանքը կամ հակակրանքը։ Նա միշտ պահպանել է այս կանոնը, գործելով ոչ հրապարակավ, այնպես որ նրա քաղաքական հայացքները մնացել են անհայտ։

Իր պաշտոնավարման ընթացքում նա երեք անգամ սահմանադրական խնդիր է ունեցել բրիտանական կառավարության ձևավորման հետ կապված։ 1957 և 1963 թվականներին Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրության հստակ մեխանիզմների բացակայության պատճառով, թագուհին պետք է որոշեր, ում հանձնարարել կառավարության ձևավորումը, վարչապետներ Էնթոնի Իդենի և Հարոլդ Մաքմիլանի հրաժարականից հետո։ 1957 թվականին վարչապետ Էնթոնի Իդենը հրաժարվեց խորհուրդ տալ թագուհուն, ում նշանակել իրավահաջորդ, և նա խորհրդի համար դիմեց Ուինսթոն Չերչիլին, ով միակ կենդանի վարչապետն էր այդ ժամանակ պահպանողական կուսակցությունից։ 1963 թվականին Հարոլդ Մակմիլանի խորհուրդ է տվել Ալեք Դուգլաս-Հյումին նշանակել իր իրավահաջորդ։ Իսկ 1974 թվականին Էդվարդ Հիթի հրաժարականից հետո և ընտրության արդյունքի անհստակության պարագայում, Եղիսաբեթ II-ը վարչապետ նշանակեց ընդիմության առաջնորդ Հարոլդ Վիլսոնին։ Այս երեք դեպքում էլ թագուհին առաջնորդվել է համաձայն բրիտանական սահմանադրական ավանդույթների, ըստ որի նա չպետք է որոշում կայացնի առանց նախարարների և գաղտնի խորհրդականների հետ խորհրդակցելու։

Չնայած ընդունված է, որ թագուհին չի միջամտում քաղաքականությանը, սակայն հաշվի առնելով այն փաստը, որ իր երկար պաշտոնավարման ընթացքում աշխատել է բազմաթիվ վարչապետների և տարբեր երկրների առաջնորդների հետ, նրա խորհուրդներին միշտ ականջալուր են լինում։

Եղիսաբեթ II-ը ակտիվորեն զբաղվում է բարեգործական և հասարակական գործունեությամբ։ Նա ավելի քան 600 տարբեր բարեգործական և հասարակական կազմակերպությունների հոգաբարձու է[58]։

Բացի պարտականություններից Եղիսաբեթ II-ը ունի նաև մի շարք լիազորություններ։ Օրինակ, նա կարող է մերժել վարչապետի թեկնածությունը, եթե թեկնածուն հարմար չի լինում, և այլն։ Այս լիազորությունները միշտ չէ, որ ձևականություն են։ Օրինակ թագուհին ամեն օր տանում է մի շարք փաստաթղթեր ուսումնասիրելու համար, որոնք նրա համար հավաքում է գաղտնի խորհուրդը։ Այս փաստաթղթերը ամեն օր երեկոյան ժամը 7-ին բերում են կարմիր արկղերով, որից հետո միապետն արագ աչքի է անցկացնում, ընդգծում է այն հատվածները, որոնք չի հավանում կամ հասկանալի չեն, քանի որ արդեն առավոտյան ժամը 8-ին փաստաթղթերը հետ են տարվում[59]։ Թագուհու կարծիքը հիմնականում հաշվի են առնում։ Բացի այդ թագուհին հաշվետվություններ է ստանում կայսրության15 երկրներից, ծանոթանում է և հետ ուղարկում[60]։

Ծախսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թագուհու ծախսերի համար նախատեսվում է որոշակի գումար, որը վերահսկվում է կառավարության կողմից։ Ըստ Բուքինգհեմյան պալատի տվյալների՝ 2008-2009 թվականին միապետության պահպանման համար, յուրաքանչյուր քաղաքացի ծախսել է 1 դոլար 14 ցենտ, ընդհանուր առմամբ 68,5 միլիոն դոլար[61]։ 2010-2011 թվականներին կառավարության նոր տնտեսական ծրագրի արդյունքում, թագուհին ստիպված էր կրճատել իր ծախսերը մինչև 51,7 միլիոն դոլար[62]։ Սակայն սկսած 2012 թվականից թագուհու եկամուտները նորից սկսեցին աճել (5 % աճ տարեկան)[63]։ Այս թվերը դժգոհություն են առաջացնում Բրիտանիայի հանրապետական կողմնորոշում ունեցող քաղաքացիների մոտ։

Միապետության պահպանման կողմնակիցները նշում են, որ այդ ծախսերը մեծ շահույթ են բերում. շատ զբոսաշրջիկների գրավում են բրիտանական միապետության արարողակարգերը։ 2011 թվականին Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջոն Օսբորնը հայտարարեց, որ միապետը պետական բյուջ է բերում տարեկան ավելի քան 500 միլիոն ֆունտ ստերլինգ[64]։

Ընտանիք և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականի նոյեմբերի 20-ին Եղիսաբեթը ամուսնացավ լեյտենանտ Ֆիլիպ Մաունթբեթենի՝ հույն արքայազն Անդրեյի տղաjի հետ, որն էլ ստացավ Էդինբուրգյան հերցոգ տիտղոսը։ Նրանց ընտանիքում ծնվեց չորս երեխա։

Անուն Ծննդյան ամսաթիվ Ամուսնություն Երեխաներ Թոռներ
Չարլզ Ուելսի արքայազն 1948 թվականի նոյեմբեր 14 Դիանա, Ուելսի արքայադուստր 1981 թվականի հուլիս 29 Ուիլյամ Քեմբրիջի արքայազն Ջորջ Քեմբրիջի արքայազն

Շարլոտ Քեմբրիջի արքայադուստր

Հարրի Ուելսի արքայազն
Քամիլա Կոռնուոլի հերցոգուհի 2005 թվականի ապրիլի 9
Աննա Բրիտանիայի արքայադուստր 1950 թվականի օգոստոսի 15 Մարկ Ֆիլիպս 1973 թվականի նոյեմբերի 14 Փիթեր Ֆիլիպս Սավանա Ֆիլիպս

Այլա Ելիզավետա Ֆիլիպս

Զառա Ֆիլիպս Միա Գրեյս Թինդել
Թիմոթի Լորենս 1992 թվականի դեկտեմբերի 12
Էնդրյու Յորքի հերցոգ 1960 թվականի փետրվարի 19 Սառա Յորքի հերցոգուհի 1986 թվականի հուլիսի 23 Բեաթրիս Յորքյան արքայադուստր
Եվգենիա Յորքյան արքայադուստր
Էդուարդ Ուեսեքսյան կոմս 1964 թվականի մարտի 10 Սոֆի Ուեսեքսյան կոմսուհի 1999 հունիսի 19 լեդի Լուիզա Վինդզոր
վիկոնտ Ջեյմս Սեվերն

Կոչումներ, պարգևներ, զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիսաբեթ II-ի կոչումը Մեծ Բրիտանիայում հնչում է հետևյալ կերպ․ «Նորին Մեծություն Եղիսաբեթ II, Բրիտայիայի միացյալ թագավորության, Հյուսիսային Իռլանդիայի այլ սեփական թագավորությունների և տարածքների թագուհի, տիրության գլուխ, հավատքի պաշտպան» (անգլ.՝ Her Majesty Elizabeth the Second, by the Grace of God of the United Kingdom of Great Britain and Northern Ireland, and of Her other Realms and Territories Queen, Head of the Commonwealth, Defender of the Faith[65]

Եղիսաբեթ II-ի պաշտոնավարման օրոք, բոլոր այն երկրներում, որոնք ընդունում են բրիտանական կայսրությունը, որպես սեփական պետության գլուխ, օրենք ընդունվեց, համաձայն որի, միապետը համարվում է տվյալ պետության գլուխ, իսկ նրա կոչումը հնչում է համապատասխանաբար, միայն փոխված երկրի անունը։ Որոշ երկրներում «հավատի պաշտպան» բառակապակցությունը հանված է։ Գերնսի և Ջերսի կղզիներում Եղիսաբեթ II-ը կրում է նաև Նորմանդիայի հերցոգուհի կոչումը[66], իսկ Մենկղզում՝ Մենի լորդ կոչումը։

Պետություններ, որոնց գլուխը եղել է կամ շարունակում է լինել Եղիսաբեթ II-ը[խմբագրել | խմբագրել կոդը]

Commonwealth of Nations.svg

1952 թվականին, գահ բարձրանալուց հետո Եղիսաբեթ II-ը դարձավ յոթ երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Պակիստանի, Շրի Լանկայի թագուհի։

Իր թագավորության օրոք մի շարք երկրներ դարձան հանրապետություն։ Միևնույն ժամանակ ապագաղութացման գործընթացի արդյունքում, բազմաթիվ բրիտանական գաղութներ անկախացան։ Դրանցից որոշներում թագուհին պահեց իր կոչումը որպես պետության գլուխ, որոշներում՝ ոչ։

Միապետության չեղարկումը Եղիսաբեթ II-ի տիրապետությունում․

Commonwealth realms 1992.svg

Նորանկախ պետություններ, որտեղ պահպանվել է միապետությունը․

Նորանկախ պետություններ, որոնք չեն պահպանել միապետությունը․

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիսաբեթ II-ը Մեծ Բրիտանիայում և մի շարք պետություններում հանդիսանում է ասպետական օրդենի ղեկավար, ինչպես նաև ունի զինվորական կոչում, բազմաթիվ այլ պատվավոր կոչումներ, գիտական աստիճաններ։ Բացի այդ նա ունի բրիտանական բազմապիսի միջպետական պարգևներ, ինչպես նաև այլ արտասահմանյան պետական պարգևներ։

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Արարողակարգը Եղիսաբեթ II-ի օրոք[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած հպատակների հետ ակտիվ շփմանը, Եղիսաբեթը խստորեն պահպանում է թագավորական արարողակարգը։ Թագուհին չի սիրում երբ առաջինն են հպվում իրեն։ Բազմաթիվ պաշտոնական միջոցառումներին, ցուցահանդեսներին, հիվանդանոցային այցելություններին թագուհին շատ հարգալից է լինում, սակայն երբեք չի հանում ձեռնոցները և ոչ մեկին չի դիպչում[70]։ Նույնիսկ ավանդական Բուքինգհեմյան թեյախմության ժամանակ թագուհին և իր ընտանիքի անդամները ունեն առանձին վրան, որտեղ մուտքը թույլատրվում է միայն հատուկ հրավիրված հյուրերին[71]։ Ընդգծված օտարացում է զգացվում նաև զանգվածային լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ։ Չնայած, որ թագուհին բավական ընդլայնել է շփումը հպատակների հետ, իր կառավարման ընթացքում ոչ մի անգամ հարցազրույց չի տվել[72]։ Արարողակարգի խախտումը երբեմն չի ներվում նաև այլ պետությունների առաջնորդներին։ Օրինակ 2003 թվականին, Վլադիմիր Պուտինը, Մեծ Բրիտանիա պաշտոնական այցի ժամանակ, թագուհու հետ հանդիպմանը ուշացավ 14 րոպե։ Ի պատասխան դրա, թագուհին Պուտինի հրաժեշտի արարողությանը ուշացավ ուղիղ 14 րոպե[73]։

Սակայն Եղիսաբեթի կառավարման օրոք արարողակարգը ենթարկվել է ժողովրդավարացման։ 1998 թվականին սահմանվել է, որ լորդ կանցլերը խորհրդարանի նստաշրջանի բացման կապակցությամբ թագուհուն ուղղված խոսքի ժամանակ կարող է մեջքով շրջվել միապետին[74]։

Հասարակական կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանացիների մեծամասնությունը դրական է գնահատում սահմանադրական միապետության ինստիտուտը։ 2012 թվականի հարցումների համաձայն հարցվածների 69 % տոկոսը կարծում է, որ առանց միապետության երկրի վիճակը ավելի վատ կլիներ, իսկ 60 % տոկոսը՝ որ միապետությունը բարձրացնում է երկրի վարկանիշը, և միայն 22 %-ն է դեմ միապետությանը[75]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած բնակչության մեծամասնության դրական կարծիքների, թագուհին, իր կառավարման տարիներին, մեկ անգամ չէ, որ ենթարկվել է քննադատության։ Մասնավորապես․

1963 թվականին, երբ Բրիտանիայում քաղաքական ճգնաժամ էր, թագուհուն քննադատեցին այն բանի համար, որ նա անձամբ է նշանակել Ալեքսանդր Դուգլաս-Հյումին Մեծ Բրիտանիայի վարչապետ։

1997 թվականին արքայադուստր Դիանայի մահվանը, թագուհու արձագանքի բացակայության համար քննադատությունները թագուհու գլխին թափվեցին ոչ միայն հասարակության այլև շատ խոշոր լրատվամիջոցների կողմից[75]։

2004 թվականին, երբ որսի ժամանակ թագուհին ձեռնափայտով փասիան սատկացրեց, ամբողջ երկրով բնապահպանների բողոքի ալիք բարձրացավ[76]։

Հոբբի և անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Visits by Elizabeth II.svg

Թագուհու հետաքրքրությունների շրջանակում են շնաբուծությունը, այդ թվում` կորգ, սպանիել, լաբրադոր, լուսանկարչությունը, ձիավարությունը, ինչպես նաև ճանապարհորդությունը[77][78]։ Եղիսաբեթը, պահպանելով թագուհու հեղինակությունը, ակտիվ ճանապարհորդում է իր տիրույթներում[79], ինչպես նաև լինում է այլ երկրներում։ Թագուհին իր հաշվին ունի ավելի քան 325 արտասահմանյան այց[80]։

2009 թվականից սկսեց զբաղվել այգեգործությամբ[81]։

Ի լրումն անգլերենի՝ թագուհին ազատորեն տիրապետում է ֆրանսերենին:

Մեծարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006 թվականին նկարահանվեց «Թագուհին» կենսագրական ֆիլմը: Թագուհու դերում հանդես եկավ դերասանուհի Հելեն Միրենը[82]։ Ֆիլմը BAFTA-ի մրցանակաբաշխությանը ստացավ մրցանակ «լավագույն ֆիլմ» անվանակարգում։ Դերասանուհի Հելեն Միրենը արժանացավ «Օսկար», «Ոսկե գլոբուս», BAFTA մրցանակների, ինչպես նաև «Վոլպի գավաթի» Վենետիկի կինոփառատոնին, «լավագույն կնոջ կերպար» անվանակարգում։ Բացի այդ ֆիլմը առաջադրվել է «Օսկար» մրցանակի «լավագույն ֆիլմ» անվանակարգում։
  • 2009 թվականին բրիտանական հեռուստատեսության անգլ.՝ Channel 4 ալիքը նկարահանեց հինգ սերիայից բաղկացած մինիսերիալ «Թագուհին» անգլ.՝ The Queen (ռեժիսոր Էդմունդ Կուլտհարդ և Պատրիկ Ռիմս)։ Տարբեր ժամանակնրում թագուհու կերպարը խաղացել են հինգ դերասանուհիներ․ Էմիլիա Ֆոքս, Սամանտա Բոնդ, Սյուզան Ջեյմսոն, Բարբարա Ֆլին և Դիանա Քուիք[83]։
  • 2009 թվականին նկարահանվեց «Մարգարեթ» ֆիլմը, որտեղ թագուհու դերը կատարում էր դերասանուհի Ռոզմարի Լիչը։
  • 2012 թվականի հուլիսի 27-ին Լոնդոնի օլիմպիական խաղերի բացման արարողությունը սկսվեց մի տեսահոլովակի հեռարձակմամբ Ջեյմս Բոնդի, Դենիել Քրեյգի և թագուհու մասնակցությամբ (կամեո)։ Ֆիլմի վերջում նրանք երկուսով անկարգելով ցատկում են ուղղաթիռից Լոնդոնի օլիմպիական մարզադաշտի վրա։ 2013 թվականի ապրիլի 5-ին այս դերակատարման համար թագուհուն BAFTA մրցանակ է շնորհվել լավագույն «Ջեյմս Բոնդի ընկերուհի» անվանակարգում[84]։
  • 2015 թվականին նկարահանվեց «Լոնդոնյան արձակուրդներ» ֆիլմը, որը թագուհու արկածների մասին է Երկրորդ Համաշխարհային պատերազմի հաղթանակի օրվա տոնակատարության գիշերը։ Թագուհու դերը խաղացել է Սարա Գադոնը։
  • 2016 թվականին նկարահանվեց «Թագ» հեռուստասերիալը, որը նվիրված էր թագուհու հոբելյանին։ Գլխավոր դերում հանդես է ելել Քլեր Ֆոյը։

Ճարտարապետության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սինգապուրի Էսպլանդա զբոսայգում ի պատիվ թագուհու կա անվանակոչված ծառուղի[85]։
  • 2012 թվականի սեպտեմբերից հանրահայտ Բիգ Բենը պաշտոնապես վերանվանվել է «Եղիսաբեթի աշտարակ»[86]։
  • Նրա անունով է անվանակոչվել նաև 1991 թվականին Դարտֆորդում կառուցված կամուրջը[87]։
  • 2013 թվականի օգոստոսի 1-ին Լոնդոնում բացվեց Եղիսաբեթ II-ի օլիմպական զբոսայգին[88]։

Բուսաբանության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիսաբեթ II-ի անունով է անվանակոչված վարդի տեսակ անգլ.՝ Queen Elizabeth[89]։

Մետաղադրամներ և ֆիլատելիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհագրության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղիսաբեթ II-ի անունով են կոչել շատ տարածքներ, այդ թվում․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Елизавета II // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 9 : Евклид — Ибсен. — С. 78.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 FemBio
  6. 6,0 6,1 Munzinger-Archiv — 1913.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Lundy D. R. The Peerage
  8. 8,0 8,1 Բրոքհաուզի հանրագիտարան
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 https://www.bbc.co.uk/newsround/44370212
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 Kindred Britain
  11. 11,0 11,1 11,2 11,3 https://www.townandcountrymag.com/society/tradition/a13051858/queen-elizabeth-ii-relationship-with-children/
  12. https://web.archive.org/web/20080307003413/http://www.royalinsight.gov.uk/output/Page4708.asp
  13. Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական կայք - Վերցված է նոյեմբերի 1, 2010
  14. «Елизавета II стала самым долгоправящим монархом в Британии»։ Русская служба Би-би-си։ 9 сентября 2015։ Վերցված է 10-09-2015 
  15. Кэмерон поздравил Елизавету II с рекордом правления
  16. Брэдфорд С. Елизавета II. Биография Её величества королевы. — Вагриус-Захаров-Москва, 1998.
  17. 17,0 17,1 Her Majesty The Queen: Education(անգլ.)
  18. Children’s Hour | Princess Elizabeth BBC, (13 октября 1940)(անգլ.)
  19. Тетя британской аристократии Правда.Ру, (21 апреля 2006)
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 Her Majesty The Queen: Marriage and family(անգլ.)
  21. «Елизавета II»։ Хроно.Ру։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-01-ին 
  22. 22,0 22,1 22,2 Что успела Елизавета II в XX веке
  23. «Неизвестная королева»: Завтрак Елизаветы II с Гагариным и почему Ельцин хотел её раздеть Комсомольская правда в Украине, (01 июня 2012)
  24. 24,0 24,1 Ben Cahoon։ «United Kingdom» (անգլերեն)։ World Statesmen.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-20-ին։ Վերցված է 2012-04-30 
  25. Her Majesty The Queen: Commonwealth visits since 1952(անգլ.)
  26. Queen Elizabeth II makes first U.N. speech since 1957 CNN, (07 июля 2010)(անգլ.)
  27. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 87. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  28. Her Majesty The Queen: Outward State visits since 1952(անգլ.)
  29. Her Majesty The Queen: Public life 1962—1971(անգլ.)
  30. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 160. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  31. «Великобритания в 70-е годы XX века»։ Хроно.Ру։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-01-ին 
  32. Her Majesty The Queen: The Queen’s Silver Jubilee, 1977(անգլ.)
  33. «BRITAIN: A Nation Mourns Its Loss»։ TIME։ 10 September 1979 
  34. Принцесса Уэльская Диана. Биография РИА Новости, (31 августа 2012)
  35. «Canada Act 1982»։ The National Archives։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-01-ին  (անգլ.)
  36. «Queen Elizabeth II Address to Congress»։ C-SPAN։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-01-ին 
  37. Правление королевы Елизаветы II
  38. Страшная месть королевской снохи Коммерсантъ Власть, (09 сентября 1997)
  39. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 75. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  40. Принцесса Маргарет сгорела в огне страстей, Коммерсантъ, (16 февраля 2002)
  41. Королева-мать: богатая биография Русская служба Би-би-си, (31 марта 2002)
  42. «Выступление Генерального секретаря на пленарном заседании ГА «Выступление Её Величества Королевы Елизаветы II»»։ Пан Ги Мун։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-01-ին 
  43. Начался исторический визит британской королевы Елизаветы II в Ирландию NEWSRu, (17 мая 2011)
  44. Свадьба принца Уильяма и Кейт Миддлтон Русская служба Би-би-си, (29 апреля 2011)
  45. Открытие Олимпийских игр 2012 года Pixanews, (28 июля 2012)
  46. Британия изменила закон о престолонаследии Euromag, (17 декабря 2012)
  47. Бриллиантовый юбилей правления королевы Елизаветы II
  48. Елизавета II передает власть принцу Чарльзу NUR-KZ, (08 мая 2013)
  49. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 125—126. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  50. Her Majesty The Queen: The Queen’s working day
  51. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 92. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  52. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 94. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  53. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 161—163. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  54. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 152—153. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  55. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 88. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  56. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 106—107. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  57. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 107. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  58. Her Majesty The Queen: Queen and charities
  59. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 126—127. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  60. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 127. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  61. Королева стоит британцам $68,5 млн в год, Русская служба Би-би-си, (29 июня 2009)
  62. Елизавета II сократила расходы БалтИнфо.ру, (04 июля 2011)
  63. Доходы королевы Британии Елизаветы II продолжают расти, Русская служба Би-би-си, (27 июня 2013)
  64. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 174. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  65. «Burke's Peerage and Gentry > The Royal Family > HM Queen Elizabeth II»։ Burke's Peerage & Gentry and The Origins Network։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-15-ին։ Վերցված է 2010-10-24 
  66. «Джерси»։ Вокруг света։ Արխիվացված է օրիգինալից 2013-07-01-ին 
  67. Pakistan’s History: Political decline and bureaucratic ascendancy(անգլ.)
  68. The Republic of South Africa’s History: National Party and apartheid(անգլ.)
  69. Энциклопедия Кругосвет: ШРИ-ЛАНКА
  70. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 145. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  71. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 152. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  72. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 164. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  73. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 217. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  74. Полякова А. А. Роль монархии во внутренней и внешней политике Великобритании в конце XX — начале XXI века. Диссертация на соискание ученой степени кандидата исторических наук. — М., 2015. — С. 158. Режим доступа: http://mgimo.ru/science/diss/rol-monarkhii.php
  75. 75,0 75,1 Британская монархия: Боже, храни королеву? Правда. Ру, (21 августа 2012)
  76. Елизавета II забила до смерти тростью по голове раненого фазана NEWSRu, (27 января 2004)
  77. Королева Великобритании Елизавета II. Биография РИА Новости, (16 июня 2012)
  78. Хобби и увлечения глав государств Петербургский почтовой, (03 марта 2011)
  79. Елизавета II: юбилей правления британской королевы!
  80. Королева Первый Канал
  81. Королева будет выращивать овощи у Букингемского дворца Русская служба Би-би-си, (15 июня 2009)
  82. The Queen Metacritic(անգլ.)
  83. անk/media/2009/jan/27/five-actors-to-play-the-queen Five actors to play the Queen in 'pivotal' Channel 4 drama The Guardian, (27 января 2009)(անգլ.)
  84. Лучшей «девушкой Бонда» стала Елизавета II Российская Газета, (05 апреля 2013)
  85. Queen Elizabeth Walk in Singapore(անգլ.)
  86. Բիգ-Բենն անվանափոխվել է Ելիզավետայի աշտարակ
  87. Queen Elizabeth II Bridge Stucturae(անգլ.)
  88. В Лондоне открылся парк Елизаветы II ТравелРу, (1 августа 2013)
  89. Rosa 'Queen Elizabeth' на сайте HelpMeFind.com(անգլ.)
  90. Земля Принцессы Елизаветы Академик.ру
  91. «UK to name part of Antarctica Queen Elizabeth Land»։ BBC News։ BBC։ 18 December 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին։ Վերցված է 18 December 2012 (անգլ.)
  92. Queen Elizabeth Islands The Canadian Encyclopedia(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]